Հավատում ե՞ք, որ 5 րոպեում հնարավոր է շատ համեղ թխվածքաբլիթ պատրաստել: Ես դրա մասին վերջերս եմ իմացել:
Շատ նուրբ, փխրուն թխվածքաբլիթ է, այնքան թեթև և ախորժելի, որ էլի ու էլի ես ուզում, ուղղակի անհնար է կանգ առնել:
Փորձեք այս պարզ պատրաստվող և յուրահատուկ աղանդերը.
Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարագ՝ 250 գ
- ալյուր՝ 3,5 բաժակ
- շաքարավազ՝ 1 բաժակ
- փխրեցուցիչ՝ 1 փաթեթ
- ձու՝ 1 հատ
- ընկույզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Անպայման նախորոք հանեք կարագը սառնարանից, որպիսի այն սենյակային ջերմաստիճանի լինի: Կտրատեք կարագը փոքր կտորների:
- Առանձին տարրայի մեջ լցրեք ալյուրն ու մաղած փխրեցուցիչը: Խառնեք և լցրեք կարագի վրա: Նաև ավելացրեք շաքարավազը:
- Առանձնացրեք ձվի դեղնուցը և լցրեք մյուս բաղադրիչների մեջ: Հունցեք խմորը: Պիտի միասեռ և էլաստիկ խմոր ստացվի:
- Խմորը պատրաստ է: Այժմ բլենդերով մանրացրեք ընկույզը:
- Վերցրեք ձվի սպիտակուցը, խմորից մի փոքր կտոր վերցրեք, այն կլորաձև դարձրեք: Մի կողմով թաթախեք սպիատկուցի մեջ, և հետո ընկույզի մեջ: Եվ նույն բանն արեք ամբողջ խմորի հետ:
- Թավայի մեջ սննդի թուղթ փռեք: Ջեռոցը թաքացրեք մինչև 170 աստիճան: Թխվում է մոտ 25 րոպե. դա կախված է ձեր ջեռոցից:
Թղվածքաբլիթները պատրաստ են. դրանք այնքան գեղեցիկ և ախորժելի են, որ մատուցելու համար լրացուցիչ ձևավորման կարիք չունեն:
Բարի ախորժակ: