Հիանալի աղցան՝ պահքի շրջանի համար

Աղցանը շատ համեղ և թեթև է: Այն բավականին հեշտ է պատրաստվում և հարմար է հատկապես նրանց համար, ովքեր պահք են պահում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պեկինյան կաղամբ՝ 400գ
  • պղպեղ՝ 1 հատ
  • եգիպտացորեն՝ 300գ
  • աղ, պղպեղ
  • կանաչի
  • ձեթ

Պատրաստման եղանակ.

  • Հեռացնում ենք պեկինյան կաղամբի վրայի տերևները: Հետո կտրում ենք այն 2 մասի և մանր կտրատում: Պատրաստի տարան տեղափոխում ենք աղցանի մեծ ափսեի մեջ:
  • Պղպեղն ազատում ենք միջուկից: Ցանկության դեպքում կարելի է օգտագործել երկու տարբեր գույների պղպեղ՝ աղցանի մեջ լցնելով յուրաքանչյուրի կեսը: Պղպեղը կտրատում ենք և ավելացնում կաղամբին:
  • Ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը, մանր կտրատած կանաչին, լցնում ենք աղ և պղպեղ՝ ըստ ցանկության: Աղցանին ձեթ ենք լցնում, լավ խառնում և մատուցում:Постный салат быстрого приготовления

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: