Ազգությամբ հայ Գևորգ Ավետիսյանը Եկատերինբուրգի Գնչուական ավանում երեք երեխաների է հանել այրվող տնից:
30 ամյա Գևորգը կնոջ հետ մեքենայով անցնելիս նկատել է ծուխը: Շտապ վազել է տան կողմը:
-Տան դիմաց մեքենա կար կայանած, ինչը նշանակում էր, որ հաստատ տանը մարդ կա: Երբ մոտեցա, պատուհանից տեսա, որ ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը, կնոջս կարգադրեցի հրշեջներին կանչի, ինքս փորձեցի կոտրել պատուհանը, ձեռքով հարվածեցի մի քանի անգամ, չստացվեց, այդ ժամանակ աղյուս գտա ու կոտրեցի պատուհանը և հանեցի նրանց,- ասել է Գևորգը:
Նա այրվող տնից փրկել է երեք երեխաների՝ 2 աղջկա և մեկ տղայի:
Գևորգն ունի հինգ դուստր, մեծը՝ 11 տարեկան է, իսկ փոքրը՝ 5 ամսական:
ՌԴ ԱԻՆ-ը Գևորգին շնորհակալական նամակ ու նվերներ է հանձնել: |