Կանայք և տղամարդիկ սիրահարվելիս նույն էմոցիաներն են զգում, բայց տղամարդը սիրահարվում է ոչ նույն կերպ, ինչպես կինը: Կան մի շարք պատճառներ, որոնք դրդում են տղամարդուն սիրահարվել:
1. Նա ամբողջովին հիացած է կնոջով
Տղամարդիկ կնոջը սիրահարվում են ամբողջական կերպով: Նրա կերպարին, անհատականությանը, նրա ձայնին, նրան, թե ինչպես է ծիծաղում… Սիրահարված տղամարդը սկզբում կնոջով հիացած է լինում:
Տղամարդը, երբ սկսում է սիրահարվածություն զգալ, լցվում է էմոցիաների որոշակի քանակությամբ: Նա մշտապես հաղորդակցում է այդ կնոջ հետ և հասկանում, որ նա կազմված է բարությունից, քնքշությունից, սիրուց, հավատարմությունից, ուրախությունից, պոզիտիվից, և կնոջ մեջ այդ հատկություններն այնքան են, որ տղամարդը սիրահարվի նրան: Հանկարծ մի պահ տղամարդու մտքով անցնում է, որ ինքը սիրահարվել է: Նա չի հասկանում ինչու, բայց իր սիրտն ու միտքը այդ կնոջ մեջ ինչ-որ յուրահատուկ բան են գտնում:
Ուժեղ սեռի ներկայացուցիչները հազվադեպ են սիրահարվում կանացի առանձին հատկություններին:
2. Նա զգում է, որ կնոջը կարելի է երջանկություն նվիրել
Տղամարդու գլուխը կորցնելու պատճառներից մեկը կայանում է նրանում, որ նա զգում է, որ ի վիճակի է կնոջը երջանոկություն նվիրել: Երկու կողմերն էլ երազում են, որ յուրաքանչյուրը իր զուգընկերոջը կարողանա երջանկացնել:
3.Երբ կինը բաց է հարաբերությունների համար
Չնայած նրան, որ վերջին տարիներին շատ են պրոպագանդում ուժեղ, անկախ, անհասանելի և միևնույն ժամանակ հմայիչ կնոջ կերպարը, իրականում տղամարդկանց առաջին հերթին գրավում են սիրո համար բաց կանայք:
Տղամարդիկ չեն սիրում սիրահարվել այն կանաց, ովքեր պատնեշներ են դնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց ավելի են գրավում այն կանայք, ովքեր բաց են իրենց համար:
4. Այն, թե ինչպես է ինքն իրեն զգում կնոջ կողքին
Կա ևս մեկ պայման, որի դեպքում տղամարդը կարող է սիրահարվել. եթե իրեն երջանիկ, սիրով և ջերմոթյամբ լի զգա կնոջ հետ շփվելիս:
Տղամարդկանց դուր է գալիս զգալ, որ կինն իրեն ընդունում է և նրա հանդեպ զգացմունքներ ունի:
5. Կինը չի վախենում ընդունել կյանքի պարգևները
Տղամարդկանց դուր են գալիս կենսասեր կանայք, ովքեր կյանքի ամեն մի առաջարկին դրական են պատասխանում: Կին, ով ցանկանում է փորձել նոր ուտեստներ, այցելել նոր վայրեր, նոր երկրներ և քաղաքներ:
6. Նպատակ և կիրք
Սիրահարված տղամարդը կրքով լի է, և որքան ուժեղ է այն, այդքան ավելի շատ սեր է նա իր մեջ զգում: Եթե կինը հստակ գիտի, ինչ է ուզում կյանքից, տղամարդը հասկանում է, որ նրա հետ ուզում է անցկացնել իր ողջ կյանքը:
Տղամարդկանց զգացմունքները հաճախ թաքնված են մնում, քանի որ հասարակության կողմից չի խրախուսվում դրանց մասին բացահայտ խոսելը: Սակայն տղամարդիկ գիտեն, որ իրենք էլ կարող են վերապրել նույնքան խորը զգացմուքներ, ինչպես և կանայք:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո