Ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ: Այս լուրը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Արևիկ Խաչատրյանը հայտնել է. «Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, որ նրանք միմյանց կոչ են անում դադարեցնել պլանավորածը՝ ասելով «նկարում են, մի՛ արեք»:
Աղբյուր՝ lurer.com