Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Հ1-ի հերթական ճղճիմությունը
Նախ կարդացեք Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը։
«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՑԻ ԻՄ ՀԱՄԱԽՈՀ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ։ ԱՎԵԼՈՐԴ Է ԱՍԵԼ, ՈՐ ՈՒՆԵՑԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԿԱՏԱՐ ԸՄԲՌՆՈՒՄ։
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար:»
Հ1-ի «Լուրեր»-ով ընդգծված հատվածը հանված է։
Ես այլ հայկական հեռուստաալիքներ չեմ նայում, լսում եմ «Ազատությունը», իշխանափոխությունից հետո՝ նաեւ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ապրող Հ1-ը։
Իսկապե՞ս իշխանափոխություն է կատարվել։ Սկսել եմ լրջորեն կասկածել։
Իսկ հատկապես ու մասնավորապես ղազարյան պետրոս, դու շարքային ջեբկիր ես։
Հ1-ի հերթական ճղճիմությունըՆախ կարդացեք Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը։«Մի քանի օր…
Опубликовано Լիզա Ճաղարյան Вторник, 29 января 2019 г.