Այս աղցանն անչափ համեղ է և օգտակար, պատրաստվում է շատ արագ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 2 հավի կրծքամիս
- 3 վարունգ
- 200գ կորեական գազար
- 200գ պանիր
- 2 պճեղ սխտոր
- մայոնեզ կամ թթվասեր
- կանաչի
Պատրաստման եղանակ.
Եփած հավի կրծքամիսը կտրատել կամ ձեռքերով թել-թել անել: Կտրատել նաև վարունգը, իսկ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Խառնել վարունգը, կրծքամիսը, պանիրը, գազարը, ճզմած սխտորը, մանրացրած կանաչին և համեմել թթվասերով:
Խառնել և մատուցել:
Բարի ախորժակ: