Հասկացանք, որ հասնում ենք բացահայտ աբսուրդի, բայց դե մի քիչ դանդաղ էլի, մի շտապեք, “մոզգներս” թափեց արդեն

Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Բայց ի՞նչ աբսուրդի ասես չես հանդիպի այս օրերին։
Իրականում նկատե°լ եք թե ինչպես ենք կամաց կամաց գլորվում դեպի հանրային գրոտեսկ։
Օրինակ, նկատե°լ եք, որ մարդիկ որոնք իրենց ճղում են “պլանը” օրինականացնելու համար, նույն եռանդով ճղում են իրենց, որ արգելվի թութուն ծխելը։
Փաստորեն պարադոքս է ստացվում` թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանա ծխելուն։
Ի միջիայլոց մեր “աստղերից” ինչ որ մեկը արտահայտություն է արել, թե “մարիխուանա ծխողները միշտ ժպտում են”)))) փայլուն փաստարկ, եսկասեի անկրկնելի ))))) դե այդ դեպքում ԼՍԴ օգտագործողները շատ կրեատիվ են, էքստազի օգտագործողները “թույն” պարում են իսկ հերոյին օգտագործողները շատ հանգիստ ու անշառ մարդիկ են(դե վեր են ընկնում մի տեղ և անջատվում), կրիստալ օգտագործողները շատ լավ երգում են և այսպես շարունակ)
Հասկացանք, որ հասնում ենք բացահայտ աբսուրդի, բայց դե մի քիչ դանդաղ էլի, մի շտապեք, “մոզգներս” թափեց արդեն))))

Բայց ի՞նչ աբսուրդի ասես չես հանդիպի այս օրերին։Իրականում նկատե°լ եք թե ինչպես ենք կամաց կամաց գլորվում դեպի հանրային…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 24 февраля 2019 г.

Like this post? Please share to your friends: