-Աղջիկս, խնդրում եմ, եթե ժամկետանց մթերք լինի, աղբը մի գցեք, ես կգամ և կվերցնեմ այն, ուտելու բան բոլորովին չունեմ,-համոզում էր տարեց կինը վաճառողուհուն:
Աղջկա համար այնքան անսպասելի էր, որ ոչնիչ չէր կարողանում ասել: Այդ խոսակցությունը պատահաբար լսեց մթերային խանութի տնօրեն, գործարար Արտակ Հակոբյանը:
Արտակը մեծ տոպրակի մեջ մթերք լցրեց և ասաց, եթե էլի ունենա օգնության կարիք, թող անպայման գա: Նույն օրը գործարարի մոտ միտք ծագեց, որ կարելի է հաց բաժանել նրանց, ովքեր չեն կարող այն գնել:
Հաջորդ օրը նա խանութի ցուցանակին 10 հատ թարմ հաց դրեց, որից կարող էին օգտվել թոշակառուները:
Ուզում էին կարիքավորներին օգնել
-Սկզբում 10 հաց դրեցինք: Դռան վրա հայտարարություն փակցրեցինք, որ 9-12-ը ցանկացած թոշակառու կարող է մեկ հաց վերցնել:
-Առաջին օրը հացը վերջացավ հաշված րոպեների ընթացքում,-հիշում է Հակոբյանը,-մենք գործընկերների հետ մտածում էինք, որ յուրաքանչյուրս էլ մի օր ծերանալու ենք, կարող ենք մնալ միայնակ և առանց կողմնակի օգնության: Հացը՝ առաջին անհրաժեշտության մթերք է:
Արդեն մեկ շաբաթ անց անվճար հացի քանակը հասավ 70-ի: Սակայն շուտով խանութի հասցեին բացի շնորհակալական խոսքերից սկսեցին նաև դժգոհություններ հնչել:
Գնա և պահեստից արագ բեր իմ հացը…
Ցերեկը ժամը 3-ին մի կին եկավ: Հացի բաժանումը վաղուց ավարտվել էր, վաճառողներն անցել էին իրենց սովորական գործին: Տիկինը վազեց աշխատողի մոտ և ասաց. <<Արագ վազիր և պահեստից բեր իմ հացը>>:
Բոլորն ապշել էին նման անամոթությունից: Որպիսի չվիճենք նրա հետ, տվեցինք հաց, սակայն նրանից հետո եկան ուրիշ մարդիկ:
-Ամեն օր գալիս էին լավ հագնված մարդիկ, սկսում էին հայհոյել, եթե հացը վերջացած էր լինում: Այնքան տհաճ էր և մեզ, և վաճառողների համար՝ այդքան վիրավորական խոսքեր լսելը:
Արդյունքում աշխատողները գնացին տնօրենի մոտ և ասացին, որ եթե չդադարեն հաց բաժանելու գործունեությունը, ապա նրանք դուրս կգան աշխատանքից:
Այդ ժամանակը տնօրենը որոշեց ամեն ինչ այլ կերպ անել, որպիսի օգնություն ստանան միայն նրանք, ովքեր իսկապես ունեն օգնության կարիք:
Մինչ օրս էլ անվճար մթերք եմ տանում…
Հանրային անշնորքությունից հետո Հակոբյանը խորհրդակցեց գործընկերների հետ և որոշեցին այլ կերպ գործել:
Գործարարը այժմ օգնում է այն տարեց մարդկանց, ովքեր չեն կարողանում տնից դուրս գալ: Տատիկներն ու պապիկները զանգում են նրան, գործարարը տոպրակի մեջ հավաքում է այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է և մի քանի բան էլ անվճար իր հայացողությամբ է ավելացնում: