Այսօր կայացել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունները, որոնց ներկա են գտնվել քվեարկության իրավունք ունեցող 40 պատվիրակներից 37-ը: Կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց քվեարկությամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:
Աղբյուր՝ Մամուլ