Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գյումրիում արտակարգ դեպք է գրանցվել: Քաղաքային աղբանոցում հայտնաբերվել էր մոտ 1.5 տարեկան աղջիկ երեխայի դի:
Ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը:
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: