Հայտարարվել էր, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո բնական գազի գինը կնվազի…այստեղ է թաղված շան գլուխը

Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Ժողովրդական շարժման ժամանակ հայտարարվում էր, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո բնական գազի գինը կնվազի: Ոչ թե նվազեց, այլ՝ սահմանին թանկացավ: Ճիշտ է՝այն բնակչության համար դեռ չի թանկացել, եւ դրա հանելուկը ժողովրդին հայտնի չէ: Հայաստանի համայնքները գազաֆիկացնելու համար վերջին 15 տարում պետական բյուջեից եւ տարբեր ծրագրերով հսկայական գումարներ են ծախսվել: Հետո գյուղերում գազի այդ նորակառույց ցանցերը նվիրվել են «Հայռուսգազարդին» , որը հիմա «Գազպրոմ Արմենիա» է կոչվում: Այդ ցանցերը նվիրաբերել են ռուսական բիզնես կառույցի, որ մեր՝ սպառողներիս հաշվին գերշահույթներ ստանա: Այստեղ է թաղված շան գլուխը: Գազի գնի շուրջ բանակցում եք Պուտինի հետ, բանակցություններից առաջ հաշվեք ձեր խաղաքարտերը:

Ժողովրդական շարժման ժամանակ հայտարարվում էր, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո բնական գազի գինը կնվազի: Ոչ թե…

Опубликовано Voskan Sargsyan Четверг, 10 января 2019 г.

Like this post? Please share to your friends: