ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ընթերցել է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը.
Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։
Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 20 января 2019 г.
Հիշեցնենք, որ այսօր բանաստեղծուհու ծննդյան 100-ամյակն է: