Հային Ադրբեջանում դատապարտել են 20 տարի ազատազրկման

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։

-Հիշեցնենք, ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ, — այս մասին հայտնել էր Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Կարեն Ղազարյանի նկատմամբառաջադրվել են հետևյալ մեղադրանքները.

  • «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
  • «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
  • «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Ադրբեջանական կայքում հրապարակված լուսանկարը Կարեն Ղազարյանի դատից
Ադրբեջանական կայքում հրապարակված լուսանկարը Կարեն Ղազարյանի դատից

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:

 

Like this post? Please share to your friends: