Այս պատմությունը մի համեստ ուսուցչուհու մասին է:
Նրա ամեն օրը սսում է առավոտյան 6:00-ին: Նա արթնանում է, մարմնամարզություն է անում, կաշա է պատրաստում, նախաճաշում է, իսկ գնալուց առաջ էլ՝ աղոթում սրբապատկերների դիմաց:
Նա շատ է սիրում իր աշխատանքը: Աշխատանքը օգնում է մոռանալ հոգեկան տառապանքների և ապրումների մասին: Այնտեղ նա կարող է շեղվել, իր սերը նվիրել ուրիշ երեխաներին:
Նա փոքրիկ, նիհարիկ կին է: Դեռ 51 տարեկան է, բայց մազերը ճերմակել են:
Դեռ 5 տարի առաջ նա գեղեցիկ, երջանիկ, առողջ կին էր: Ուներ որդի և ամուսին: Հիմա այդ կնոջից ոչինչ չի մնացել:
Այդ օրը կինը աշխատանքից հետո չշտապեց տուն, այլ գնաց ուրիշ ուղղությամբ: Գնաց գերեզմաններ և նստեց երկու գերեզմանաքարի առաջ…
Ընդամենը մի քանի տարի է անցել այդ սարսափելի դեպքից, երբ իրենք չկարողացան պահպանել իրենց միակ որդուն, ով այդ պահին ընդամենը 16 տարեկան էր: Հարբած վարորդի պատճառով որդին մահացավ…
Մի քանի ամիս անց էլ մահացավ ամուսինը, ում մոտ շատ լուրջ հիվանդություն էին հայտնաբերել:
Ամուսնու վերջին խոսքերն էին.
-Սիրելիս, պահպանիր քեզ, չհանձնվես…
Երևի հենց այդ խոսքերն են, որ ստիպում են կնոջն ապրել: Նա հավատում է, որ որդին և ամուսինը, իր սիրելի ընտանիքը, իրեն տեսնում են երկնքից և օգնում են չհանձնվել: