Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
![]()
-Դու դեմ ես Փաշինյանին…
Կին ես՞ ուրեմն անբարոյական ես…
Տղամարդ ես՞ ուրեմն համասեռամոլ ես…
Տարեց կին ես՞ պիցցայով ծախված ես…
Տարեց տղամարդ ես՞ լկտի, մանկապիղծ բիձա ես…
Իսկ եթե ուշադիր հետևես Փաշինյանի կողմնակիցների կյանքին, ապա…
Ապա պատկերը ստանում է հայելիային տեսք…
Հանդարտվեք տիկնայք և պարոնայք տարբերեք թացը չորից, տարբերեք ազգայնականին ազգադավից, տարբերեք անբարոյականին բարոյականից, տարբերեք լավը վատից։
Մեկ տարի հինգ ամիս մասայական փսիխոզը մշուշեց մարդկանց գիտակցությունը, նրանցից տարավ առողջ բանականությունը։ Սթափվեք հարգելիներս վարչապետները ձախորդ օրերի պես կուգան ու կերթան, բայց դուք ու մենք դեռ ապրելու ենք նույն երկրում, դուք ու մենք դեռ իրար հանդիպելու ենք փողոցում, աշխատավայրում։