Կինը պնդում էր, որ իր դեռ չծնված երեխան հրաշք է, բայց բժիշկները նրան չէին հավատում

Ջո Պաուելն ու նրա ամուսին Ռիչարդը երկար տարիներ փորձում էին երեխա ունենալ, բայց ճանապարհը շատ երկար և բարդ էր: 2010-ին կատարվեց նրանք երազանքը: Կինը հղի էր: Բայց մի քանի օր անց նա կրծքի մեջ ինչ-որ կոշտացում շոշափեց: Նա առաջին հերթին վախեցավ, որ կարող է կորցնել երեխային, որն այդքան սպասված էր:

Բժիշկներն ախտորոշեցին: Նրա մոտ կրծքի քաղցկեղ էր: Շտապ բուժում էր անհրաժեշտ, բայց Ջոն չէր կարող քիմիա ընդունել հղիության առաջին ամիսների ընթացքում:

Քաղցկեղն ավելի ագրեսիվ էր հղիության ժամանակ ավելացած հորմոնների պատճառով:

Եկավ որոշում կայացնելու ժամանակը: Հղիության 10-րդ շաբաթում բժիշկներն ասացին, որ Ջոն պիտի զոհաբերի դեռ չծնված երեխայի կյանքը, որպիսի իրեն կարողանան փրկել:

Ամուսինները կայացրեցին մի որոշում, որը զարմացրեց բժիշկներին և նրանց ընտանիքը հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում: Ջոն հրաժարվեց հղիության ընդհատումից և…այսօր իր որդու և ամուսնու հետ միասին տոնում է իր լիարժեք ապաքինումը:

-Ես գիտեի, որ երեխայիցս հրաժարվելու իրավունք չունեմ: Ես նոիյնիսկ չէի էլ մտածում երեխայիս՝ հանուն ինձ զոհաբերելու մասին: Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ ես էլ, որդիս էլ ողջ և առողջ ենք,-խոստովանել է կինը:

Այս պատմությունն ապացուցում է, որ ամեն ինչ հնարավոր է, միայն պետք է հավատալ և պայքարել:

Like this post? Please share to your friends: