Կինը՝ վերադառնալով գործուղումից, բացեց ննջասենյակի դուռը և արտասվեց

Սիրելի մարդկանց անակնկալներ մատուցելը միշտ էլ հաճելի է: Նրանց երջանկությունն ու ժպիտը անգին են: Ահա մի պատմություն հոգատար ամուսնու մասին, ով որոշել էր զարմացնել իր կնոջը:

Երեք երեխաների մայրը մի քանի օրով ուրիշ քաղաք էր մեկնել: Այդ ընթացքում ամուսինը ոչ միայն երեխաներով էր զբաղվում, այլև որոշել էր մինչև կնոջ վերադարձը ինչ-որ յուրահատուկ բան անել:

Քեյտի ամուսինը սկսեց նորոգել իրենց ննջասենյակը: Նրանք վաղուց էին երազում դրա մասին:

Սկզբում նա ազատվեց հին պաստառներից և հին գորգից:

Քեյտի ամուսինը՝ Մայլզը, խնդրեց երեխաների տատիկին նրանց մի օրով իր տուն տանել: Այդ ընթացքում նա ծիրանագույն ներկեց պատերը: Դրանից սենյակը շատ հաճելի դարձավ:

Հետո եկավ հատակը նորոգելու ժամանակը: Բոլոր աշխատանքները կատարում էր Մայլզը՝ դրան զուգահեռ երեխաների մասին հոգ տանելով:

Երբ հատակն ու պատերը պատրաստ էին, տղամարդը դասավորեց նոր կահույքը, իսկ երեխաները մեծ հաճուքյով օգնում էին այդ հարցում:

Եթե ցանկանում եք տեսնել կնոջ արձագանքը, երբ նա տուն վերադարձավ և տեսավ վերանորոգումը, ապա դիտեք տեսանյութը: Դա հիանալի ընտանիքի ամենահրաշալի ակնթարթներից մեկն է:

Like this post? Please share to your friends: