ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մամուլը գրում է, որ քննարկումների հիմնական թե¬ման լինելու է գազի սակագինը:
2013 թ. հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչպես պետք է հաշվարկվի:
Այժմ Հայաստանում լուրեր են շրջանառվում, որ գազի գինը պիտի բարձրանա: Այս ամենը սկսեց այն ժամանակ, երբ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը ակնհայտ դարձավ:
Չնայած նրան, որ Ռուսաստանում ամեն տարի անցկացվող ասուլիսի ժամանակ Պուտինը հերքեց ճգնաժամի առկայության փաստը, այնուամենայնիվ, դա նկատելի է երկու երկրների փորձագիտական շրջանակների համար։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը, ով սովորաբար միայն դրական շեշտադրումներով էր խոսում երկկողմ հարաբերությունների մասին՝ դրանք նույնիսկ փայլուն համարելով, այսօր շատ ավելի զգուշավոր է արտահայտվել գազի սակագնի, իր ու Պուտինի առաջիկա բանակցությունների թեմաներով։
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:
Նաև այն դիտարկմանը, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին, Փաշինյանն ասել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի, և նրանք Պուտինի հետ պայմանավորվել են, որ քննարկեն հարցը:
Նիկոլ Փաշինյանի զգուշավորությունն ինքնին հասկանալի է, որովհետև հայ-ռուսական հարաբերություններում կուտակվել են նախկինից ժառանգությույն մնացած ու նոր ավելացած խնդիրներ, որոնք համապարփակ քննարկման անհրաժեշտություն ունեն։ Մեծ հաշվով՝ հարցը վերաբերում է երկու երկրների հարաբերությունենրի փիլիսոփոայությանը․ Մոկվան ձգտում է դրանք առավելագույնս պահպանել վասալային ռեժիմի տրամաբանությամբ, Փաշինյանի կառավարությունը հետամուտ է հարաբերությունների տրասնֆորմացմանը ու դրանց փոխադրմանը գործընկերային հարաբերությունների մակարդակ։ Դժվար է կանխատեսել, թե կողմերից որ մեկին կհաջողվի առավելագույնը հասնել իր օրակարգի բավարարմանը։ Մի կողմից՝ հեղափոխական Հայաստանը չի կարող հանդուրժել հարաբերությունների վասալային ռեժիմը, մյուս կողմից՝ պուտինյան Ռուսաստանը սովոր չէ գործնկերային մակարդակում ռացիոնալ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, հատակապես՝ հետխորհրդային տարածքում։
Փաշինյանի և Պուտինի կայանալիք հանդիպումը տալու է ոչ միայն գազի սակագնին վերաբերող, այլ՝ ավելի գլոբալ հարցերի պատասխաններ, որից հետո դրական կամ բացասական դինամիկա կնկատվի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների բոլոր ասպեկտներում։
Աղբյուր՝ Առաջին Լրատվական