Ծնողները վաղ թե ուշ ունենալու են ձեր աջակցության կարիքը: Եվ այդ ժամանակ պիտի ընտրություն կատարեք. օգնել նրանց թե պատասխանատվությունը գցել ուրիշների վրա: Բայց դուք արդյո՞ք կկարողանաք ազատվել այն մարդկանցից, ովքեր ձեր մանկությունը լցրել են սիրով և հոգատարությամբ:
Մի տղամարդ բերեց իր տարեց հորը ռեստորան, որպիսի նրան համեղ ընթրիք հյուրասիրի: Հայրը շատ ծեր և թույլ էր:
Երբ նա ուտում էր, սնունդի պատառներն ընկնում էին նրա վերնաշապիկին և տաբատին: Սրահում գտնվող մարդիկ գլուխները ուրիշ կողմ էին թեքում կամ զզվանքով էին նայում, սակայն որդին իրեն հանգիստ էր պահում:
Երբ ընթրիքն ավարտվեց, տղան շատ զգույշ օգնեց հորը վեր կենալ և տարավ նրան լվացարան: Այնտեղ կարգի բերեց հոր հագուստը, լվաց նրա դեմքն ու ձեռքերը, սիրով ուղղեց ճերմակ մազերը և օգնեց դնել ակնոցը:
Երբ նրանք վերադարձան ռեստորանի սրահ, նրանց դիմավորեց բացարձակ լռությունը:
Միակ բանը, որ կարելի էր լսել, մարդկանց շշուկն էր, ովքեր քննադատում էին ծերունու անշնորք պահվածքը: Տղան փակեց հաշիվը և նրանք քայլեցին դեպի ելքը: Այդ պահին սրահում գտվող մի տարեց մարդ վեր թռավ և բացականչեց.
—Կարծես դուք ինչ-որ բան եք մոռացել:
Տղան նայեց շուրջը, ձեռք տվեց գրպաններին և ասաց.
-Մենք ոչինչ չենք թողել:
-Դուք այստեղ նստած յուրաքանչյուրին ինչ-որ բան եք թողել: Դաս եք թողել յուրաքանչյուր որդու և դստեր համար և հույս՝ յուրաքանչյուր ծնողի համար:
Սրահի մարդիկ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրն ամաչեց, որ քննադատել է այդ հորն ու որդուն:
Չէ որ պատիվ է, երբ ճակատագիրը հնարավորություն է տալիս հոգ տանել տարեց ծնողների մասին, այն մարդկանց մասին, ովքեր տվել են մեզ իրենց ժամանակը, առողջությունը և գումարը: Նրանք ՄԻՇՏ արժանի են մեր մեծագույն հարգանքին:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո