Ցանկանում ենք այսօր կիսվել կարկանդակների հրաշալի բաղադրատոմսով, որն ունի մի քանի նրբություն, ինչի շնորհիվ կարկանդակները ստացվում են ուղղակի անկրկնելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- խմորիչ՝ 12-15գ
- ալյուր՝ մոտ 1կգ
- ջուր՝ 400մլ
- աղ՝ 1թ.գ.
Միջուկի համար.
մենք այսօր ներկայացնում ենք կաղամբով տարբերակը, սակայն միջուկը կարող եք ընտրել ըստ ձեր ցանկության.
- կաղամբ՝ 2կգ
- սոխ և կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ լցնել ջուրը, ավելացնել խմորիչն ու ալյուրը, խառնել: Խմոր պատրաստել և թողնել մոտ 1 ժամ՝ ծածկված վիճակում և որևէ տաք տեղում:

Մինչ այդ կարելի է պատրաստել միջուկը: Դրա համար անհրաժեշտ է մանր կտրատել կաղամբը և տապակել: Ավելացնել աղ, սոխ և կանաչի, տապակել՝ մինչև բաղադրիչների պատրաստ լինելը:
Խմորը բաժանել փոքր մասերի, գնդիկներ ձևավորել, գրտնակել: Դրանից հետո խմորի վրա դնել մի գդալ միջուկ:

Տարածել միջուկը խմորի մի կողմում, իսկ մյուս կողմով ծածկել, ամրացնել եզրերը՝ կարկանդակ ձևավորելով:

Կարկանդակները տապակել լավ տաքացրած մեծ քանակությամբ ձեթի մեջ:

Պատրաստի կարկանդակները մի քանի րոպե թողնել անձեռոցիկի վրա, որպիսի այն ներծծի ավելորդ ձեթը:
Բարի ախորժակ: