ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
-Քաղաքական ողջ գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել: Այսինքն, մինչև վարչապետ դառնալու օրը, չի եղել դեպք, որ ուրիշ մեկն աշխատած լինի իմ ելույթի վրա,- հայտարարել է Փաշինյանը, նաև հավելել է, որ վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ զբաղվածության պատճառով ինքը չի գրում դրանք:
-Երբեմն լինում են դեպքեր, երբ բերում են տեքստը, կարդում եմ ու էդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Զարմանում եմ, ասում եմ՝ լավ էս մարդիկ էդ տեքստը որ գրել են, տեղյակ չե՞ն երկրում ինչ է կատարվել: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ ու գնար էդինչ միջոցառմանն ու կարդար, էդ նույն տեքստն էր կարդալու, -հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր՝ Մամուլ