Կան մարդիկ, ովքեր ասում են՝ էս ղարաբաղցիք եկան-մնացին, էս, էն․․․ արցախցին լավ օրից չէ տուն ու տեղը թողել, եկել․․․

43-ամյա Անուշ Շումանյանը Ստեփանակերտից է, 3 տարվա ընթացքում 2 անգամ տեղահանվել է։ Արցախցի կինը 4 զավակների և ամուսնու հետ 44-օրյա պատերազմի ժամանակ 10 օրով տարհանվեց Շուշիից, բայց նորից Շուշի վերադառնալու հույսով։

Պատերազմից հետո Անուշի համար Շուշի վերադառնալը մնաց որպես անկատար երազանք։ Նոյեմբերի 9-ից հետո Շումանյանների հասցեն նույնն էր՝ Արցախ…

Երեք տարի ապրել են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ հույս ունենալով, որ պետությունը կլուծի իրենց կորցրած բնակարանի հարցը։

«Սեպտեմբերի 19-ին նորից պատերազմ սկսվեց, նորից տեղահանվեցինք, բռնեցինք գաղթի ճամփան։

Հենց հասանք Հակարիի կամրջի մոտ, 7-ամյա աղջիկս վախեցած գրկեց ինձ, անցակետն անցանք, ասեց՝ մամա, թուրքերը մեզ չսպանեցին»,— Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Անուշ Շումանյանը, ում 6 հոգանոց ընտանիքն ապաստանել է Գյումրիում։

Արցախցի կինը նաև շատ է նեղվում հասարակության վերաբերմունքից։ Ասում է՝ կան մարդիկ, ովքեր ասում են՝ էս ղարաբաղցիք եկան-մնացին, էս, էն։ Տիկին Անուշն ասում է՝ արցախցին լավ օրից չէ տուն ու տեղը թողել, եկել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Like this post? Please share to your friends: