Ծպտումներդ չլսվի…Այ սենց ֆեյսբուքներում հերոս գովող, Նժդեհի նկարներ դնող հայերն են…

Գրող, դերասան Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Դուք պատկերացնում ե՞ք, թե Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, երբ վերջինս նոր մայրաքաղաքներ, քաղաքներ,

բնակավայրեր ու ամրոցներ էր սարքում՝ ինչքան չընդռլյակներ կային, որ վնգստում էին, թե «Մեր փողերով ա սարքում, մեզ թալանել ա, մերժենք Տիգրանին» և այլն։

Դրա համար էր, որ Տիգրանը գլուխներ փրթելով ման էր գալիս ու որ քաղաքը մտնում էր՝ մի 100-200 գլուխ թռնում էր ма месте. Որովհետև իսկական արքան պիտի պլեբսին չսիրի, նա պիտի պլեբսին իր տեղը ցույց տա, որովհետեւ եթե հանկարծ այնպես անի, որ պլեբսն իրեն սիրի՝ մի քանի ամսից պլեբսը մահվան կհասցնի նրան։

Իսկ հայի պլեբսից ու հայի օխլոսից զզվելի բան ոչ մի ացգ չունի, 1000 տոկոս բան եմ ասում։ Ու բոլորին էլ էդպես վարի տվեցին կամ ծայրահեղ դեպքում արտաքսել տվեցին։

Ովքե՞ր։ Հայերը։ Այ սենց ֆեյսբուքներում հերոս գովող, Նժդեհի նկարներ դնող հայերն են արել ու անում են։ Պապ թագավորին նույնն արին, Անդրանիկին ու Նժդեհին երկրից փախցնել տվին, Կոմիտասին գժանոցում փակել տվին։ Ծպտումներդ չլսվի:

Like this post? Please share to your friends: