Ծնողները հրաժարվել են իրենց աղջկանից, ով 17 տարեկանում արդեն 7 երեխա է հասցրել ունենալ

Պամելա Վիլյարյուելը զարմանալի կին է, եթե իհարկե կարելի է այդպես ասել 17 ամյա աղջկա մասին, ով արդեն 7 երեխա ունի:

Գրեթե ամբողջ աշխարհում վաղ տարիքում ամուսնություններին բացասաբար են վերաբերվում: Բայց երբ այդքան երեխա ամուսնությունից դուրս է ծնվում, դա արդեն ուրիշ պատմություն է:

Չնայած նրան,որ Պամելան բարեկեցիկ և լավ ընտանիքում է մեծացել, նա 14 տարեկանում իրենից տաիքով մեծ երիտասարդի հետ սիրային կապեր է ունեցել և շուտով երեխա ունեցել նրանից: Խայտառակ լինելուց խուսափելու համար ծնողները որոշեցին ամուսնացնել երիտասարդներին, բայց տղան՝ իմանալով այդ մաիսն, ուղղակի անհետացել է:

Պամելան չէր պատրաստվում երկար ժամանակ միայնակ մնալ և շուտով նոր ընկեր գտավ: Որոշ ժամանակ անց նոր սիրեցյալից եռյակ ունեցավ: Ինչից հետո էլ պատմությունը կրկնվեց. ընտրյալը թողեց նրան և երեխաներին՝ ուղղակի հեռանալով նրանց կյանքից:

Պամելան չէր պատրաստվում հետևություններ անել նախկին սխալներից և սկսեց նոր սեր փնտրել: Ամեն ինչ արագ եղավ. աղջիկը գտավ նոր ընտրյալ և նրան նույնպես եռյակ պարգևեց: Երևի կարիք չկա ասելու, թե ինչ տեղի ունեցավ հետո:

Պամելայի ընտանիքը հրաժարվեց աղջկանից և նրան դուրս հանեց տնից: Իշխանությունները խղճացին Պամելային և միայնակ մորը փոքր տուն հատկացրեցին, որտեղ էլ այժմ բնակվում են աղջիկն ու իր 7 երեխաները:

Տեղի բնակիչներն ինչպես կարողանում՝ օգնում են Պամելային, և հավանաբար հույս ունեն, որ աղջիկը դեռ երկար ժամանակ չի գտնի նոր սեր:

 

Like this post? Please share to your friends: