Ծննդատնից դուրս գրեցին մի երեխայի հետ, իսկ տուն բերեցի երկու փոքրիկ

Միշտ երազել եմ աղջկա մասին, բայց այդ գիշեր ունեցա երկրորդ որդուս։ Հետո ինձ պառկեցրեցին մի դատարկ պալատում։ Նույնիսկ հետծննդյան վիճակում մտածեցի․ «Մի՞ թե մենակ եմ լինելու»։

Կիսաքնած վիճակում լսեցի, թե ինչպես են բերում ևս մի ծննդկանի։ Լուռ ուրախացա, որ մինչև դուրս գրվելը հետս մարդ կլինի։

Աղջկա անունը Մարինա էր։ Նա ունեցել էր իր առաջին երեխային՝ աղջկան։ Արդեն առավոտյան բերեցին մեր փոքրիկներին։ Վեր կենալը դժվար չէր, որպես փորձառու մայրիկ ես վաղ արթնացա, լողացա, մինչև ամբողջ բաժանմունքից հերթ չէր գոյացել։

Մարինային արթնացրեց բուժքույրը՝ խնդրելով պատրաստվել կերակրելուն։ Նա չուզելով  պտտվեց մյուս կողմ, գլխով արեց և նորից փակեց աչքերը։ Ես կարծեցի, որ աղջիկը դեռ ուշքի չի եկել ծանր գիշերվանից հետո։ Մի երկու ժամ անց մենք ծանոթացանք, սկսեցինք խոսել։

Դուրս գրվելուն նախորդող գիշերը անընդհատ նայում էր իր երեխային և արցունքները հոսում էին աչքերից։

-Մարին, ի՞նչ-որ բան է պատահել։

-Չեմ կարողանում խոսել, — թեքվելով՝ դեմքով պառկեց բարձին և սկսեց ուժեղ արտասվել։

Պարզվեց հիվանդանոցում եղած ամբողջ ժամանակ նա մտածել է, երեխային թողնի այստեղ թե տանի տուն։

Հղիության ութերորդ ամսում նա բաժանվել է իր ընկերոջից, իսկ Մարինան էլ անհաջող ընտանիքից էր, այժմ գնալու տեղ չուներ։

-Մարին, իսկ եթե ես օգնեմ քեզ։ Դու մայր կլինե՞ս,-մի կերպ արտաբերեցի։

Նա հարցական նայեց ինձ և սպասեց խոսքիս շարունակությանը։ Ես նրան առաջարկեցի մնալ մեր տանը, մինչև որ երեխան կգնա մանկապարտեզ և Մարինան ոտքի կկանգնի։

Ամուսնուս բացատրեցի իրավիճակի լրջությունը և դուրս գրման օրը նա երկու կնոջ էր դիմավորում։ Մարինան չէր էլ կարող պատկերացնել, որ նրա աղջկան տոնական փուչիկներով և շնորհավորանքներով են դիմավորելու։

Այսօր լրանում է մեր երեխաների մեկ տարի ինն ամիսը։ Մարինան արդեն մեզ հետ չի ապրում, մեր տանը մնաց հինգ ամիս։ Դրանից հետո նա ամուսնացավ եղբորս հետ, շուտով կծնվի նրանց բալիկը։

Այս անգամ նա հանգիստ է, քանի որ գիտի, որ վերադառնալու տեղ ունի։

Երբեք չեմ փոշմանել արարքիս համար։ Երջանկության համար երբեմն հարկավոր է միայն օգնության ձեռք և հասկացող մտերիմներ։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: