Ես ծնվել և մեծացել եմ մի փոքրիկ քաղաքում, մայրաքաղաքից մոտ 200 կիլոմետր հեռու: Դեռ հինգերորդ դասարանից գիտեի. հենց ավարտեմ դպրոցը, անպայման ընդունվելու եմ համալսարան, որպիսի մեծ քաղաք տեղափոխվեմ:
Ես շատ լավ էի սովորում՝ հիշելով նպատակիս մասին: Որպիսի ավարտական քննութոյւնները լավ հանձնեմ, երկու ամառ աշխատում էի՝ անհատական պարապմունքների համար գումար կուտակելու համար: Մեր ընտանիքն այնքան էլ ապահովված չէր:
Ահա եկավ երկար սպասված պահը: Ես ստացա ատեստատս և շատ հուզված և անհանգստացած գնացի մայրաքաղաք՝ համալսարան դիմում ներկայացնելու: Մինչև հիմա հիշում եմ բուտերբրոդների համը, որ մայրիկս դրել էր ճանապարհի համար:
Իմ բախտը շատ բերեց: Ես ընդունվեցի, նաև հանրակացարանում ազատ տեղ գտա: Բերեցի բոլոր իրերս և սկսեցի ապրել:
Սկզբում շատ դժվար էր: Գումարս չէր հերիքում ոչ սնունդի, որ հագուստւի համար: Ստիպված եղա աշխատանքի տեղավորվել: Երեկոյան այնքան էի հոգնում, որ ինձ մի կերպ էի հասցնում տուն:
Բայց ես պարզապես վայելում էի մայրաքաղաքը: Իմ ծննդավայր վերադառնալու մասին չէի էլ մտածում: Ընտանիքիս հետ էլ էի քիչ շփվում:
Բայց երբ մայրս իմացավ, որ ձմեռային կոշիկներս մաշվել են, ինձ նոր կոշիկներով ծանրոց ուղարկեց: Ես անսահման ուրախացա, բացեցի տուփը, սկսեցի զննել դրանք…երբ հանկարծ կոշիկի մեջից ընկավ մի շոկոլադ: Կաթնային, որի վրա աղջնակ է նկարված, իմ սիրած շոկոլադը:
Ես նայեցի դրան և զգացի, որ արցունքներս սկսեցին հոսել այտերովս: Մայրիկս հիշում էր, որ ես շատ եմ սիրում այդ շոկոլադը և ինձ հաճելի բան էր ցանկացել անել: Իսկույն խիղճս սկսեց տանջել, որ հազվադեպ եմ հիշում ընտանիքիս և տան մասին:
Մի խոսքով, նույն պահին զանգեցի նրանց: Իսկ ձմեռային արձակուրդներին տուն կգնամ՝ ծնողներիս մոտ:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո