Ծանրակշիռ պատճառ է ունեցել․ զորամասից անհետացած զինծառայողը պարզաբանում է տվել

Օրեր առաջ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի զորամասերից մեկից հոկտեմբերի 20-ին զինծառայող է անհետացել։ Երեկ նրան հայտնաբերել են։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Զինծառայողի փաստաբանը նրան տեսակցել է, զրուցել հետը, պնդում է՝ զորամասը լքելու համար զինծառայողը լուրջ պատճառ է ունեցել։

Картинки по запросу անհետացած զինծառայող

«Զորամասը լքելու պատճառը չեմ կարող հրապարակել, միայն կարող եմ ասել, որ ծանրակշիռ պատճառ է ունեցել, այնպիսին, որ իր օգտին է լինելու, որեւէ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող։ Խնդիրներ է ունեցել , հանգամանքներն այնպիսին են եղել, որ ինքն այլ ելք չի ունեցել,»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանը նշեց, որ զինծառայողը նյարդային խնդիրներ է ունեցել, զորակոչվելիս ծառայության համար պիտանի է ճանաչվել սահմանափակումով։

Տեղի ունեցածի վերաբերյալ ընթանում է ծառայողական քննություն, զինծառայողը գտնվում է ռազմական ոստիկանությունում։

Like this post? Please share to your friends: