Տան պայմաններում հնարավոր է պատրաստել խտացրած կաթ, ավելին՝ շատ հեշտ և արագ է պատրաստվում, և պահանջում է շատ քիչ բաղադրամասեր:
Բաղադրիչներ
- կաթ — 200 գր,
- շաքարավազ — 200 գր,
- կարագ — 200 գր
Պատրաստման եղանակը
- Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):
- Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։
- Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։
- 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։
- Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։
- Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։
Աղբյուր՝ xohanoc.am