Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել և դրան կից գրել.

Էս երկու օրը, Թամանյան 2 և Իսահակյան 38 բակերը բարեկարգելու ժամանակ մեզ մոտեցան մի խումբ երեխեք ու կոնկրետ հարց բարձրացրին, թե իրենց բակը երբ ենք բարեկարգելու!!! Էս ֆանտաստիկ տղան՝ Արթուրը, պահանջեց (!) ու տարավ իր հետևից, ցույց տվեց ամբողջ բակը ու հիմնավոր բացատրեց, թե ինչ խնդիրներ կան…