Եթե վաղուց եք փնտրել համեղ և հեշտ պատրաստվող խաչապուրիի բաղադրատոմս, ապա սա հենց ձեզ համար է:
Ահնրաժեշտ բաղադրիչներ
- կեֆիր՝ 1 բաժակ
- ալյուր՝ 3 բաժակ
- ձու՝ 2 հատ
- շաքարավազ՝ 1թ.գ.
- աղ՝ 1թ.գ.
- սոդա՝ 1/2 թ.գ
- ձեթ՝ 1 ճ.գ.
- պինդ պանիր՝ 500գ
- կարագ՝ պատրաստի խաչապուրիներին քսելու համար
Պատրաստման եղանակ.
Խառնում ենք կեֆիրն ու ձուն, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը, կրկին խառնում ենք:
Այս խառնուրդի մեջ լցնում ենք 2 բաժակ մաղած ալյուրն ու սոդան: Խմորը հունցելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք մնացած ալյուրը:
Պիտի փափուկ և էլաստիկ խմոր ստացվի: Խմորը դնում ենք խորը տարրայի մեջ և ծածկում մաքուր սրբիչով:
Միջուկը պատրաստելու համար քերում ենք պանիրը և ավելացնում մեկ ձու:
Խմորը բաժանում ենք 9 մասի, յուրաքանչյուր կտորը գրտնակում ենք:
Խմորի մեջտեղում դնում ենք միջուկը, միացնում ենք եզրերը: Հետո ստացված պարկը գրտնակում ենք՝ շատ թույլ սեղմելով, անընդհատ շուռ տալով:
Խաչապուրին թխում ենք տաքացրած թավայի մեջ՝ առանց ձեթ ավելացնելու:
Խաչապուրիի վրա մի քանի կտոր կարագ ենք դնում: