«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարցազրույց է տվել, որտեղ խոսել է այն մասին, որ իրենք չէին էլ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ։ Դրանք միշտ ծածկված են եղել։
Կարեն Սիմոնյանն ասել է, որ իրենք կփորձեն 5 տարում փոխել իրավիճակը, որպիսի հաջորդ գումարման Ազգային Ժողովը ոչ թե խնդիրներ լուծի, այլ ապահովի զարգացում։
Ըստ կարեն Սիմոնյանի, առաջնահերթ լուծման կարիք ունի մարդկանց սոցիալական խնդիրը. «Մենք ունենք աշխատող աղքատներ. դա նոնսենս է: Հնարավոր չէ անցկացնել տնտեսական բարեփոխումներ առանց քաղաքական համակարգի փոփոխության, և փառք Աստծու՝ այժմ քաղաքական համակարգը փոխվել է: Հաջորդը արդեն տնտեսության բարեփոխումն է»:
Կարեն Սիմոնյանը հավելել է՝ ներկայացնելով «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումները։
— Որպես ազատական ուժ՝ մենք կողմնակից ենք տնտեսության լիբերալիզացմանը: Նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգիրքը, մեղմ ասած, չի համապատասխանել իրականությանը:
Աղբյուր՝ Առաջին Լրատվական