Բաղադրիչներ
- լյարդ՝ տավարի կամ հավի, 500գ
- եփած բրինձ՝ 1 բաժակ
- ձու՝ 1 հատ
- կրախմալ՝ 6 գ
- սոխ՝ 1 հատ
- աղ՝ 2գ
- սև պղպեղ՝ 1գ
- սամիթ
- ռեհան
- պաքսիմատ՝ 100գ
- ձեթ
Պատրաստման եղանակ
Աղացեք լյարդը, սոխը և կանաչին: Առանձին ափսեի մեջ խառնեք կրախմալն ու ձուն:
Մեծ տարրայի մեջ խառնեք լյարդային զանգվածը, բրինձը և ձվային զանգվածը: Լավ խառնեք, աղ ավելացրեք և համեմեք: Եթե զանգվածը թույլ ստացվի, մի քիչ պաքսիմատ ավելացրեք:
Կոտլետներ ձևավորեք և թաթախեք պաքսիմատի մեջ: Տաքացրեք ձեթը թավայի մեջ: Տապակեք կոտլետները միջին կրակի վրա՝ մինչև ոկեգույն դառնալը:
Բարի ախորժակ…