Լեգենդար տորթ <<Պրահա>>

Այս տորթը շատերին ծանոթ է դեռ մանկուց: Հիմա կան այս տորթի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, սակայն մենք կներկայացնենք դասական տարբերակը:

Легендарный торт «Прага»

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Բիսկվիթի համար.

  • ալյուր՝ 1,5 բաժակ
  • թթվասեր՝ 1 բաժակ
  • ձու՝ 3 հատ
  • կակաո՝ 2 ճ.գ.
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • սոդա՝ 1թ.գ.
  • խտացրած կաթ՝ 0,5 հատ

Ջնարակի համար.

  • կակաո՝ 1 ճ.գ.
  • շաքարավազ՝ 4 ճ.գ.
  • կարագ՝ 50գ
  • կաթ՝ 3 ճ.գ.

Կրեմի համար.

  • կակաո՝ 1ճ.գ.
  • խտացրած կաթ՝ 0,5 հատ
  • կարագ՝ 200 գ

Սկսում ենք պատրաստել.

  1. Պատրաստեք կրեմը: Տարրայի մեջ լցրեք խտացրած կաթը, ավելացրեք կարագը: Հարիչի օգնությամբ լավ հարեք: Վերջում ավելացրեք կակաոն և խառնեք:
  2. Հետո պատրաստեք ջնարակը: Բոլոր բաղադրիչները խառնեք և եփեք մինչ եռալը: Ջնարակը պատրաստ է:
  3. Խմորի համար խորը տարրայի մեջ հարեք ձուն: Ավելացրեք շաքարավազը և հարեք հարիչով: Ստացված զանգվածին ավելացրեք խտացրած կաթը, թթվասերը և սոդան՝ քացախով կամ ջրով մարած: Խառնեք: Ավելացրեք ալյուրն ու կակաոն: Կրկին խառնեք:
  4. Թխելու թղթին քսեք կարագ կամ ձեթ  և դրեք ձևավոր թավայի մեջ: Լցրեք խմորը և տեղադրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխվում է մոտ 30-40 րոպե: Կարող եք ստուգել չոփիկի օգնությամբ:
  5. Երբ կորժը սառի, կտրեք այն երեք շերտի:
  6. Երկու շերտերին կրեմ քսեք: Իսկ վերջին շերտին լցրեք ջնարակը:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: