Լավագույն խմորը պելմենիի համար. նման բան դեռ չեք փորձել

Այս բաղադրատոմսով պատրաստված պելմենիի խմորը ստացվում է փափուկ, էլաստիկ և շատ արագ:

Պելմենին ստացվում է շատ նուրբ և համեղ: Ուտեստի գաղտնիքը կայանում է նրանում, որ կանաչին ավելացնում են ոչ թե միջուկի, այլ անմիջապես խմորի մեջ:

Բաղադրիչներ.

  • ալյուր՝ 400գ
  • մածուն՝ 200մլ
  • ձու՝ 1 հատ
  • սոդա՝ 1թ.գ.
  • աղացած միս՝ 400գ
  • սոխ՝ 1 հատ
  • սխտոր՝ 4-5 հատ
  • սամիթ՝ 0.5 կապ
  • աղ, պղպեղ, դափնետերև՝ ըստ ճաշակի

тесто для пельменей

Պատրաստման եղանակ.

  1. Հարել ձուն՝ մի պտղունձ աղ ավելացնելով: Ավելացել գոլ մածունը և սոդան:
  2. Լավ խառնել այդ բաղադրիչները և թողնել 15 րոպե:
  3. Ձվային զանգվածի մեջ ավելացնել կտրատած սամիթը և խառնել:
  4. Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
  5. Փաթաթել սրբիչով և թողնել մոտ 20 րապե:
  6. Խմորը պատրաստ է, կարող եք պատրաստել ամենահամեղ պելմենիները:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: