
ՀՀԿ կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում առաջադրված Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է․
«Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը:
Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր:
Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը:
Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով:
Գնացեք ընտրության առանց վախենալու: Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին»:
Աղբյուր՝ Լուրեր.com