Իշլի քյուֆթան շատ համեղ և հետաքրքիր ուտեստ է: Նոր Տարվա սեղանի համար այն պատրաստվում է գրեթե բոլոր տներում:
Իշլի քյուֆթայի պատրաստման տարբեր եղանակներ գոյություն ունեն: Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում՝ կստանաք ամենահամեղ քյուֆթան, որ երբևէ փորձել եք:
Բաղադրամասեր
Միջուկի համար ՝ 1 կգ
տավարի յուղոտ մսին ՝ 3 գլուխ աղացած սոխ,
ընկույզ, բահար (հոտավետ պղպեղ),
աղ,
վերին շերտի համար ՝
1 կգ տավարի անյուղ մսին ՝
500 գր բլղուր,
աղ և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։
Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։
Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով:
Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ:
Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել կիտրոնով: Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միսը օգտագործել:
Աղբյուր՝ xohanoc.am