Ինչ որոշում է կայացվել ՍԵյրան Օհանյանի գործով

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, առայժմ ձեռնպահ եմ մնում նախկին պաշտոնյայի՝ մեղադրյալ ներգրավելու մասին պաշտոնական տեղեկություն տրամադրել։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորելու որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ, ստորագրությամբ ազատության մեջ է Յուրի Խաչատուրովը, իսկ Արմեն Գևորգյանը դեռ վիճարկում է խափանման միջոցի հարցը։

Աղբյուր՝ lurer.com

Like this post? Please share to your friends: