Հանրապետության տարածքում`
Մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 8-ի ցերեկը և 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշենք նաև, որ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.
-Մարտի 9-ից սկսած ևս մեկ քայլ դեպի գարուն։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։