Ինչ գեղեցիկ անակնկալ են մատուցել Արմենչիկի կինն ու որդին՝ երգչի 39 ամյակի կապակցությամբ

Սիրված երգիչ Արմենչիկը նշում է իր 39-ամյակը: Կեսգիշերին նրան անակնալ են մատուցել կինը՝ Լուսինեն և որդին՝ Մայքլը:

Նրանք երգչին շնորհավորել են «Happy birthday, Արմեն» մակագությամբ տորթով, ինչին երգիչն արձագանքել ․ «Վերջը խաբեցիք ինձ»։

Երգիչն Ինստագրամի «Սթորի» բաժնում տեղադրել է նրանց անակնկալի տեսանյութերը։

Տորթի մոմերը փչելիս երգիչն ընտանիքի անդամների ներկայությամբ բարձրաձայն է ասել իր ցանկությունները, սակայն տեսանյութը հրապարակելիս կինը ձայնն անջատել է հանրության համար։

Արմենչիկն իր էջում կիսվել է նաև ընկերների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Like this post? Please share to your friends: