Ինչպես վարվել, եթե ունենք երեխաներ, բայց նա ինձ վրա ձեռք է բարձրացնում

Ամուսնուս հետ միասին ապրում ենք գրեթե 10 տարի:  Ես  36 տարեկան եմ: Աշխատում եմ, հիմնականում իմ աշխատավարձով ենք ապրում, նրա վաստակածը գնում է տան շինարարության վրա: Մենք տուն չունենք, ապրում ենք հորաքրոջս տանը: ՈՒնենք երեք երեխա՝ 8, 7 տարեկան և 2 ամյա դուստր:

Похожее изображение

Ժամանակն աննկատ անցավ: Երբեմն ինձ երջանիկ եմ զգում, բայց երբ ձեռք է բարձրացնում, շատ ցավալի է: Նա լավ հայր է, ինքն առանց հոր է մեծացել, և ցավոք, չի յուրացրել, որ կանանց չի կարելի ծեծել: Ոտքիս վրա մի կապտուկ կա, որն արդեն երկու տարի է չի անցնում: Իսկ այսօր հարվածեց նրա համար, որ աղջկաս չթողեցի անմիջապես սառնարանից հանած աղցան ուտի: Ուզում էի տաքացնել, իսկ երեխան սկսեց արտասվել: Ամուսինս ինձ վրա գոռաց, և մինչև կանգնած էի գազօջախի մոտ, այնպես հարվածեց ականջիս, որ այն իսկույն տաքացավ և գլխումս ամեն ինչ զնգաց:

Ինչպես ապրեմ նրա հետ, եթե մեզ միացնում են երեք երեխաներ, ովքեր սիրում են հորը, նա էլ իրենց է սիրում: Բայց ես երջանիկ չեմ նման պահերին, ուզում եմ գրողի ծոցն ուղարկել նրան:

Կրտսեր աջիկս նրա պատճառով է նյարդայն դարձել: Ես աշխատանքի էի, երբ ամուսնուս անուշադրության պատճառով երեխան ընկել էր բազմոցից: Դրանից հետո մեկ ամիս անցկացրեցինք հիվանդանոցում:

Գիտեմ, որ հանուն երեխաներիս պիտի ապրեմ նրա հետ, հավանաբար, հենց

այդպես էլ կլինի: Բայց մեծ ցավ եմ զգում, ուզում եմ նրան պատասխան տալ:

Ծնողներիս չեմ ուզում տխրեցնել, իսկ եթե նրա մորն ասեմ…չգիտեմ էլ, դա կօգնի թե հակառակը կստացվի:

Like this post? Please share to your friends: