Այժմ կբացահայտենք հունական աղցանի գաղտնիքները:
Բաղադրիչներ
Լոլիկ՝ 3 հատ
Վարունգ՝ 2 հատ
Սոխ՝ 1 հատ
Բուլղարական պղպեղ՝ 1-2 հատ
Զեյթուն՝ 6-9 հատ
Հազարի թերթիկներ՝ 7-9 հատ
Պանիր ֆետա՝ 200գ
Կանաչի՝ մաղադանոս, ռեհան, նեխուր
Սոուս
Ձիթայուղ՝ 3 ճ.գ.
Կիտրոնահյութ՝ 2 ճ.գ.
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Սխտոր՝ 2 պճեղ
Պատրաստման եղանակ
- Լոլիկը կտրատել փոքր կտորների, պղպեղն ազատել սերմերից և կտրատել ձողիկների: Սոխը կտրատել կիսաօղակաձև, վարունգն ու պանիրը՝ խորանարթիկների:
- Աղցանի համար նախատեսված տարրայի մեջ դնել հազարի թերթիկները, հետո շերտերով ավելացնել բանջարեղենը. վարունգ, լոլիկ, շուրջը պղպեղը, վրան պանիր, զեյթուն, սոխ, մաղադանոս, նեխուր, ռեհան:
- Ավելացնել սոուսը: Այն հետևյալ կերպ է պատրաստվում. սխտորը մանր կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչները և խառնել:
Հունական աղցանը խառնել հարկավոր չէ:
Բարի ախորժակ…