Այս պատմությունը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ՝ մեր աշխատակիցներից մեկի հետ:
Նա ամուսնացած էր, բայց ծանոթացել էր մի կնոջ հետ: Այդ կինը նույնպես ամուսնացած էր, աշխատում էր յարևան կազմակերպությունում: Նրանց մոտ սիրավեպ էր սկսել:
Փետրվարի 14-ին մի քիչ խմել էր… ավելի ճիշտ, հարբել էր:
Տանը նույնպես շարունակել էր նշել, իսկ հետո գրեթե անգիտակից վիճակում պառկել էր քնելու:
Առավոտյան արթնանալով՝ հայտնաբերում է, որ իր իրերը հավաքված են ճամպրուկների մեջ, իսկ սեղանին կա երկտող.<<Քեզ հեռանալու ժամանակ եմ տալիս մինչ երեկո, այլապես եղբորս հետ կգամ>>: Իսկ կնոջ եղբարն իսկապես վտանգավոր մարդ է:
Պարզվում է, մինչ նա քնած էր, կինը նրա մատնահետքի օգնությամբ կարողացել է միացնել հեռախոսը: Բնականաբար կարդացել է բոլոր նամակները, հայտնաբերել է լուսանկարները:
Տղամարդը՝ գալով աշխատանքի, պարզում է, որ սիրուհու մոտ նույն դեպքն է եղել: Կար ևս մի տհաճ անակնկալ. սիրուհու ամուսինն իրեն էր սպասում գրասենյակի դիմաց:
Արդյունքում երկուսն էլ ամուսնալուծվեցին: Չգիտեմ, թե ով էր նման միտք հուշել այդ կնոջը, համենայն դեպս դա հանճարեղ է…
Հ.Գ. Սիրուհու ամուսնուն էլ էր ամեն ինչ այդ կինը պատմել, գտել էր նրա հեռախոսահամարը իր իսկ ամուսնու հեռախոսում: