Ինդոնեզիայից 18 կիլոմետր այն կողմ տեղակայված է աշխարհի ամենասարսափելի վայրերից մեկը՝ Հարավարևելյան Ասիայի ամենախոոշոր աղբային պոլիգոնը:
Այստեղ բերում են արտադրական մնացորդները և հոսում կանալիզացիայի ջրերը: Օրական պոլիգոնում ավելանում է 9 000 տոննա աղբ: Միայն պատկերացրեք…
Բայց ամենասարսափելին այն է, որ այդ հսկայական աղբանոցը մի քանի հազար մարդկանց համար տուն է, և մարդկանց մեծամասնությունը երեխաներ են:
Այս մարդիկ այստեղ ապրում են, նրանք հենց այստեղ են ծնվել, և այլ կյանք չգիտեն:
Միակ բանը, որ նրանք տեսել են, աղբն է:
Ֆրանսիացի լուսանկարիչ Ալեքսանդր Սետտլերը եղել է այդ դժոխքային վայրում և անմահացրել է բնակիչների առօրյան: