Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ հավի տապակա

Բաղադրամասեր

1 հատ հավին ՝

10 հատ միջին չափի կարտոֆիլ,

2 հատ պղպեղ,

3 հատ լոլիկ,

աղ, կարմիր և սև պղպեղ,

2 պճեղ սխտոր

 

Պատրաստման եղանակը

Հավը նախապես համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, ճզմած սխտորով և թողնել 30 րոպե:

Այդ ընթացքում մաքրել բանջարեղենը, պղպեղը և լոլիկը բաժանել 4 մասի և ջեռոցը տաքացնել 220 C:

Թավայի մեջ լցնել յուղ, կենտրոնում տեղադրել հավը, շուրջը տեղավորել կարտոֆիլը և մնացած բանջարեղենը և աղով համեմել դրանք: Դնել ջեռոցը և եփել 60- 90 րոպե, կախված հավի չափսից:

Եթե հավի բուդը դանակով ծակեք և դուրս եկող հյութը լինի պարզ առանց արյան, ուրեմն հավը պատրաստ է: Վրան կարղ եք քսել մի փոքր կարագ կամ թթվասեր, բարձր ջերմաստիճանում հավը կարմրեցնել և մատուցել:

 

Աղբյուր՝  xohanoc.am

Like this post? Please share to your friends: