Բելառուսական լրատվամիջոցները ակտիվորեն հրապարակում են նախագահ Լուկաշենկոյի` ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած սենսացիոն ելույթը:
Լուկաշենկոն պատմել է իր և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին, որի ժամանակ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Բելառուսին` Ադրբեջանին զենք վաճառելու մեջ:
«Ես Պուտինի ներկայությամբ ասացի նրան, Նիկո´լ, արի վերջակետ դնենք այս ամենին. ո՞վ է զենքի վաճառքով առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանի հետ, պատասխանը` ՌԴ-ն, ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մանրամասները` տեսանյութում.
Աղբյուր՝ Լուրեր.com