Ինչի՞ս է պետք նման ամուսինը…

Վերջերս գնացել էի ընկերուհուս տուն, և կրկին լուրջ սկսեցի մտածել: Նա արդեն 10 տարի ամուսնացած է, ունի հիանալի ընտանիք, խելացի երեխաներ և … լիովին անպիտան ամուսին:

Картинки по запросу Зачем мне такой муж

Ընկերուհիս լավ վաստակում է, զբաղվում է երեխաների խնամքով, նրանց դաստիրակությամբ, տանում է տարբեր խմբակներ և պարապմունքների:

Տանը միշտ մաքուր է  և կոկիկ: Ընկերուհիս  գեղեցկուհի է, հետևում է կազմվածքին, չի դադարում կատարելագործվել, շատ է կարդում և տեղյակ է ամեն ինչից: Իսկ նրա ամուսինը…

Աշխատում է գրասենյակում, երեկոյան 6-ին վերադառնում է տուն դժգոհ դեմքով, քանի որ շատ է հոգնել: Ընկնում է բազմոցին, իսկ գարեջուրը նրա անբաժան ընկերն է: Նրան ինչ-որ բան խնդրելը, բնականաբար, անիմաստ է: Երեխաներին նույնպես բոլորովին ուշադրություն չի դարձնում:

Երբ ես նրան հարցրեցի, թե ինչին է պետք նման ամուսինը, ընկերուհիս պատասխանեց.

-Երեխաներիս հայր է պետք, նա հարբեցող չէ, ձեռք չի բարձրացնում: Ավելի լավ է նման ամուսնու հետ, քան միայնակ:

Ես սկսեցի մտածել. ինչու՞  են շատերը կարծում, որ միայնակ լինելը վատ է: Դեռ ընկերուհուս բախտը բերել է, նրա ամուսնուց վնաս չկա, գոնե միայն օգուտ չի տալիս: Բայց չէ որ կան այնպիսի կանայք, ովքեր դիմանում են ամուսնու բռնություններին, միայն թե չամուսնալուծվեն: Դա ինձ համար անհասկանալի է:

Like this post? Please share to your friends: