Ին՞չ տեսք ունի երեխան, երբ հայրը ուզբեկ է, իսկ մայրը՝ հայուհի: Յուրահատուկ գեղեցկությամբ երեխաներ՝ խառնածին արյան շնորհիվ:

Հայազգի լուսանկարիչ Նաիրա Հովհաննիսյանը իրականացրել է նախագիծ, որտեղ ցույց է տվել, թե որքան գեղեցիկ են լինում երկու տարբեր ազգերի ներկայացուցիչների երեխաները:

«Ինձ միշտ դուր են եկել այն երեխաները, ում արյունը խառածին է: Նրանք հիմնականում շատ գրավիչ են, քանի որ այս կամ այն ազգից լավագույնն են ժառանգում,- պատմել է նա:-Շատ երկար եմ մտքումս պահել այս մտահղացումը, և մի օր որոշեցի ծնողական խմբերից մեկում գրել, որ փնտրում եմ այդպիսի երեխաների: Եվ շատ զարմացած էի, երբ ավելի քան 200 ծնող արձագանքեց»:

Նաիրան շատ երկար է ընտրություն կատարել, քանի որ բարդ էր երեխաներին առանձնացնելը և բոլորին էլ ցանկանում էր լուսանկարել: Ի վերջո, ընտրությունը կանգ է առել 6-9 տարեկան երեխաների վրա, քանի որ նրանք գոնե մեկ րոպե կարող էին անշարժ նստել աթոռին:

Առաջարկում ենք ձեզ, ինքներդ էլ գնահատեք «Խառնածին արյունների գեղեցկություն» ֆոտոնախագիծը:

Մայա, 5 տարեկան. Հայրը՝ ռուս, մայրը՝ հայուհի

Դանիել, 6.5 տարեկան. Հայրը՝ նիգերիացի, մայրը՝ ռուս

Լուկյան, 5 տարեկան. Հայրը՝ ուկրաինացի/ռուս, մայրը՝ թուրքմենուհի/թաթարուհի

Քսենիա, 9 տարեկան.  Հայրը` գերմանական հրեա, մայրը` ռուս/թաթարուհի

Աննա, 8 տարեկան.  Հայրը` հայ, մայրը` ռուս

Ալիսա, 5 տարեկան. Հայրը` ռուս, մայրը` ուզբեկ/թաթարուհի

Դոմինիկ, 6 տարեկան. Հայրը` վրացի/թաթար, մայրը` օսեթուհի

Էլիզա, 5 տարեկան. Հայրը հայ/վրացի, մայրը` ռուս

Դանիլ, 7 տարեկան. Հայրը` թաթար, մայրը` վրացուհի

Սալմա, 4.5 տարեկան. Հայրը` ուզբեկ, մայրը` հայուհի

Լուկաս, 5 տարեկան. Հայրը` բելգիացի, մայրը` ռուս

Եվա, 5 տարեկան, հայրը` կորեացի, մայրը` ռուս/ ուկրաինուհի/ հրեա

Թիմուր, 7 տարեկան, հայրը` ադրբեջանցի, մայրը` ռուս

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: