Իհարկե, իմ նման տղու հետ դժվար է բանավիճել․ Մենուա Հարությունյան

ՀՀԿ կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինջև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…

Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի ես կարող եմ հետս դուխով գլխարկ, րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …

Իհարկե, իմ նման տղու հետ դժվար է բանավիճել, երբ դու ստախոս ես, խաբում ես սեփական ժողովրդիդ՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնի»:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:

Ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է, որ պատճառը Մենուա Հարությունյանի վերջին նկարն է, որտեղ նա սպիտակ ձիու վրա նստած է:

Աղբյուր՝ Լուրեր․com

Like this post? Please share to your friends: