Իդեալական խմոր կեֆիրով և առանց խմորիչի

Այս բաղադրատոմսը պիտի իմանա յուրաքանչյուրը. այն պարզապես իդեալական է և հարմար է բոլոր նրանց, ովքեր խուսափում են խմորիչից:

Բաղադրիչներ

  • 2-2.5 բաժակ ալյուր
  • 1 բաժակ կեֆիր
  • 2 ճ.գ. ձեթ
  • 2/3 թ.գ. սոդա
  • 2 թ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղ

Պատրաստման եղանակ

  • Գոլացնում ենք կեֆիրը, մեջը լցնում ենք շաքարավազը, աղը, ձեթը և լավ խառնում ենք:
  • Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը, որպիսի խմորը ստացվի էլաստիկ և ոչ շատ ձիգ:
  • Այժմ սոդան բաժանում ենք երեք մասի:

Սեղանին լցնում ենք ալյուր և խմորը գրտնակում ենք: Հաստությունը պիտի մոտ 1 սմ լինի: Հավասարաչափ լցնում ենք սոդայի մեկ մասը:

 

Խմորը ծալում ենք 3 շերտով: Սկզբում մի եզրից 1/3 մասը, հետո մյուս եզրից: Հետո նորից երեք շերտով:

  • Կրկին գրտնակում ենք՝ 1 սմ հաստությամբ շերտ ստանալով, լցնում ենք սոդայի մի մասը և նույն ձև ծալում ենք:
  • Հետո նորից գրտնակում ենք և բոլոր գործղությունները նույնությամբ կրկնում:

  • Արդյունքում պիտի 3 անգամ գրտնակենք, 3 անգամ սոդա լցնենք և ծալենք խմորը: Ամեն անգամ խմորն ավելի օդային է դառնում:

Պատրաստի խմորը դնում ենք տոպրակի մեջ և թողնում 40 րոպե, որպիսի բարձրանա:

Արդեն կարող ենք պատրաստել ցանկացած միջուկով կարկանդակներ:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: